|

|
Մեր բակը-3
|
|
§Շարմ Հոլդինգ¦ ընկերության 15-ամյակի առթիվ եւ բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով եթեր է դուրս գալիս §Մեր բակը¦ սիրված ֆիլմի շարունակությունը: Ի՞նչ է կատարվել այս տարիների ընթացքում սիրված հերոսների հետ, ինչո՞վ են նրանք ապրում, ինչպե՞ս է փոխվել բակը: Այս ամենի մասին է պատմում §Մեր բակը-3¦ ֆիլմը: Դիտեք ֆիլմի պրեմիերան Երևանի եւ Մոսկվայի կինոթատրոններում, Հ1-ի ամանորյա եթերում, ինչպես նաեւ դիտեք եւ լսեք ֆիլմի սիրված տեսաերիզներն ու ձայներիզները:
|

|
Մեր բակը
|
1996, §Շարմ Հոլդինգ¦, Պարադիզ, Շարկ, խաղարկային, Betacam SP, 101 րոպե, գունավոր,1996թ.:
Սցենարի հեղինակներ՝ §Շարմ¦ ընկերության ստեղծագործական խումբ, բեմադրող ռեժիսոր՝ Միքայել Դովլաթյան, օպերատորներ՝ Սարգիս Մկրտչյան, Վահագն Տեր-Հակոբյան, նկարիչ՝ Դավիթ Սեդրակյան, հնչյունային օպերատոր՝ Ռաֆայել Եփրեմյան, մոնտաժ՝ Արթուր Ասոյան, տնօրեն՝ Արմեն Միրիմանյան: Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Աշոտ Ղազարյան, Արմեն Խոստիկյան, Ռաֆայել Քոթանջյան, Լալա Մնացականյան եւ ուրիշներ:
§Մեր բակը¦ երաժշտական կատակերգությունը պատմում է տիպիկ երեւանյան բակի կյանքի մասին՝ իր մանր ներքին ինտրիգներով, փողոցային վեճերով, սիրային պատմություններով եւ անկրկնելի բարությամբ: Այս ֆիլմի գործող անձինք են` լիազորը, որին բոլորը ձանձրացնում են անընդմեջ պահանջներով, բամբասասեր հարեւանուհին, որի աչքից ոչինչ չի վրիպում, ձանձրալի եւ տարօրինակ ամուրին, որ սիրում է կարդալ եւ ցիտել կարդացածը, անհաջողակ նկարիչը, բարի չինովնիկը եւ շատ-շատ ուրիշներ: Նրանց միջեւ հարաբերությունները բարդ են եւ հաճախ լարված, բայց երբ բակում ուզում են բնակություն հաստատել օտար մարդիկ, նրանք բոլորը մոռանում են իրենց տարաձայնությունները եւ, որպես հարեւան, պաշտպանում են իրար՝ փորձելով պահպանել հարազատ բակի ոգին եւ ավանդույթները:
|

|
Մեր բակը-2
|
1998, §Շարմ Հոլդինգ¦, խաղարկային, BTC/PAL VHS,138 րոպե, գունավոր,1998թ.:
Պրոդյուսերներ՝ Ռուբեն Ջաղինյան, Գրիգոր Նազարյան, Անդրեյ Տեր-Զախարյան, սցենարի հեղինակներ՝ Էդուարդ Այանյան, Սարգիս Մնոյան, Կարեն Քոչարյան, Արմեն Թադեւոսյան, բեմադրող ռեժիսոր՝ Միքայել Դովլաթյան, օպերատորներ՝ Սարգիս Մկրտչյան, Վահագն Տեր-Հակոբյան, նկարիչ՝ Դավիթ Սեդրակյան, ձայնային օպերատոր՝ Ռաֆայել Եփրեմյան, մոնտաժ՝ Հարություն Գուլյան, տնօրեն՝ Արմեն Միրիմանյան:
Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Աշոտ Ղազարյան, Արմեն Խոստիկյան, Արմեն Ջիգարխանյան, Զառա Արամյան, Իրինա Դանիելյան, Արսեն Դանիելյան, Արամո, Մարկ Սաղաթելյան, Կարեն Ղազարյան, Ռուբեն Ջաղինյան, Ռոբերտ Սահակյանց, Թաթա, Սոնա եւ ուրիշներ:
§Մեր բակը-2¦-ը §Մեր բակը¦ սիրված ֆիլմի շարունակությունն է, որում արդեն սիրված գործող անձինք բացահայտվում են նոր կողմից՝ գրոտեսկի տարրերով, իսկ ֆիլմի գործողությունը դուրս է եկել բակի եւ ներկա ժամանակի սահմաններից: Երգիծանքի առարկա են դառնում ոչ միայն հասարակ մահկանացուները, այլեւ հայոց պատմության եւ մշակույթի այնպիսի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Մեսրոպ Մաշտոցը, Կամոն եւ Ալեքսանդր Թամանյանը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են Հրանտի ամուրիական ձանձրալիությունից հոգնած հարեւանները §դասավորում¦ նրա անձնական կյանքը եւ վերջում բակում կազմակերպում շքեղ հայկական հարսանիք:
|
|